Տեսանյութեր Քաղաքական Միջազգային 

Վրաստանում գիշերային բախման արդյունքում կա 240 տուժող, այդ թվում՝ 80 ոստիկան

Այս գիշեր Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բախումների արդյունքում 240 մարդ է տուժել, այդ թվում՝ 80 ոստիկան: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Արտակարգ իրավիճակների անհետաձգելի օգնության և համակարգման կենտրոնի ղեկավար Ավթանդիլ Թալաքվաձեն:

Վերջինիս խոսքերով, այս պահին հիվանդանոցում շարունակում է մնալ 102 մարդ:

Վրաստանի Առողջապահության փոխնախարար Զազա Բոխուան իր հերթին հայտարարել է, որ տուժածներից մեծ մասը վնասվածք ստացել են աչքերի, ականջների շրջանում: Տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է, երկուսին վիրահատել են:

Նույն շարքից