Քաղաքական 

Կլիչկոն Տիմոշենկոյին կոչ է արել հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելուց

ՈւԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կոչ է արել «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին չառաջադրվել երկրի նախագահի պաշտոնում: Այս մասին Կլիչկոն գրել է գերմանական Bild-ի համար գրված իր հոդվածում:

 

«Հարցումների համաձայն՝ Պյոտոր Պորոշենկոն այժմ ամենամեծ աջակցությունն է վայելու ու դրա համար ես սատարում եմ նրան: Լավ կլիներ, որ Տիմոշենկոն էլ իր վրա պատասխանատվություն վերցներ ու նույն կերպ վարվեր»,-կարծում է Կլիչկոն, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:

 

Ըստ նրա՝ նախագահական քարոզարշավից իր հրաժարվելը չի նշանակում, որ ինքը չի ցանկանում նպաստել Ուկրաինայի վերափոխմանը: «Հիմնական բարեփոխումները սկսվում են Կիեւում, մայրաքաղաքից է կախված ամեն բան»,-կարծում է Կլիչկոն, ով հուսով է դառնալ Կիեւի քաղաքապետ:

Նույն շարքից