Քաղաքական 

«Կուտակայինի» սահմանադրականության մասին վճիռն այսօր չի լինի

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ` կայացնելու պարտադիր կուտակայինի սահմանադրականության վերաբերյալ վճիռ:

Գագիկ Հարությունյանը նաև հայտարարեց, որ վճիռն ամենայն հավանականությամբ այսօր չի լինի:

«Նկատի ունեցեք, որ այսքան նյութերը մենք նորից պետք է ուսումնասիրենք, լուրջ չէր լինի ասել, որ դա այսօր կլինի: Կհանդիպենք այն ժամանակ, երբ վճիռը պատրաստ լինի հրապարակման»,- ասաց նա` նշելով, որ իրենք տեղյակ կպահեն, երբ վճիռը պատրաստ լինի:

Նույն շարքից