Հայաստան Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցն այն մասին, թե ինչու են առաջադրել հենց Քոչարյանի թեկնածությունը

analitik.am

Ազգային ժողովը քննարկում է ԲԴԽ անդամի թեկնածուի հարցը: Իմ քայլը խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը:

Իսկ ինչո՞ւ հենց Վիգեն Քոչարյանի: Թեկնածուին ներկայացրած Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին դիմելով՝ ցանկացավ իմանալ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Մակունցը նշեց, որ թեկնածուներին ներկայացնելիս հաշվի է առնվում՝ հակված է արդյո՞ք այս կամ այն թեկնածուն դատաիրավական համակարգում բարեփոխումների նպաստելուն: Այս հանգամանքով պայմանավորված առանձնացվել են թեկնածուներ, որոնց հետ պայմանավորվածություն չի լինում: Դրանով է պայմանավորված, որ այդ մարդիկ տեղյակ չեն լինում, որ իրենց թեկնածությունն առաջադրվելու է:

Մակունցը բացթողում չի համարում այն, որ Քոչարյանը երեկ 17:00-ին է իմացել իր թեկնածության մասին:

Նույն շարքից