Քաղաքական 

Սիրիական զորքերը որոշակի առաջխաղացում ունեն և կարևոր բարձունքներ են գրավել

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը, ով պատգամավորական պատվիրակության կազմում էր և նոր է վերադարձել Սիրիայից այսօր գրառում է արել Facebook-յան իր էջում, որում նշել է, որ  Քեսաբի քաղաքապետի հետ հեռախոսազրույց է ունեցել:

«Հենց նոր հեռախոսով խոսեցի Լաթաքիայում գտնվող Քեսաբի քաղաքապետի հետ: Նա ասաց, որ սիրիական զորքերը որոշակի առաջխաղացում ունեն և կարևոր բարձունքներ են գրավել, ու հիմա այդ բարձունքների վրա սիրիական դրոշն է ծածանվում:

Նա նաև շնորհակալություն հայտնեց Քեսաբի շուրջ համայն հայության բարձրացրած բողոքի ալիքի համար, ինչին ակտիվորեն հետևում են ու հույս հայտնեց, որ շուտով այս համատեղ պայքարը դրական ելք կունենա»,- գրառել է պատգամավորը:

Նույն շարքից