Կրեմլը համարում է, որ Վրաստանի խորհրդարանում այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունները ռուսաֆոբիական սադրանքի արդյունք են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե մեր անհանգստությունը չի կարող լինել այն փաստի մասով, որ ագրեսիվ մոտեցում է եղել Ռուսաստանի նկատմամբ»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ այս գիշեր Վրաստանում խորհրդարանի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի արդյունքում երկու կողմերում ել տուժածներ կան: