Այսօր՝ հունիսի 21-ին, երկու B-52H Stratofortress ռմբակոծիչները թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների մետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով արևմտյան ռեսուրսներին:
Հայտնի է, որ օդանավերը երկինք են բարձրացել Քաթարում գտնվող Էլ-Ուդեյդ ավիաբազայից: Դրանց ուղեկցել են ամերիկյան F-15 կործանիչները:
Միևնույն ժամանակ Պարսից ծոցում նկատվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135V օդանավը: Այն կարող է որսալ ռադիոխոսակցությունները, բացահայտել ՀՕՊ համակարգերի գտնվելու վայրերը և այլն: