Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աէրոտիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Խաջիզադեն ցույց է տվել խոցված ամերիկյան հետախուզական անօդաչուի լուսանկարիները: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Իրանի պնդմամբ, անօդաչուն խոցվել է իրանական երկնքում, իսկ ԱՄՆ-ը հայտարարում է, որ հարվածը հասցվել է, երբ անօդաչուն եղել է միջազգային երկնքում:
Խաջիզադեն նաև հայտնել է, որ ամերիկյան անօդաչուին մի քանի անգամ նախազգուշացնող ազդանշան է ուղարկվել մինչև հարված հասցնելը, սակայն, ցավոք, ամերիկյան կողմը չի արձագանքել: