Քաղաքական 

Դմիտրի Մեդվեդևի այցը Ղրիմ առաջացրել է պաշտոնական Կիևի դժգոհությունը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Ղրիմ, առանց ուկրաինական իշխանությունների հետ համաձայնության, առաջացրել է պաշտոնական Կիևի դժգոհությունը, նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը, փոխանցում է rosbalt.ru-ն:

 

«Նշում ենք ռուսական կողմից միջազգային իրավունքի նորմերի անտեսումը, որն այսօր ավելացել է միջպետական արձանագրության ևս մեկ բացահայտ անտեսումով, որին, որպես կանոն, հետևում են երկրները դիվանագիտական հարաբերություններում»,- նշել է նախարարության ներկայացուցիչը:

 

Պերեբիյնիսի խոսքով՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն «կտրուկ բողոք» է արտահայտում ռուսական կողմին` Մեդվեդևի՝ Ղրիմ կատարած այցի կապակցությամբ, որը Կիևում համարում են ուկրաինական տարածք:

 

«Օտար պետության պաշտոնական անձի ներկայությունն Ուկրաինայի տարածքում, առանց ուկրաինական կողմի հետ համապատասխան և նախապես համաձայնության, գոյություն ունեցող նորմերի կոպիտ խախտում է»,- ասել է Պերեբիյնիսը` հավելելով, որ ԱԳՆ-ն հետագայում էլ առանց ուշադրության չի թողնի Մոսկվայի նման բացահայտ սադրիչ և հակաուկրաինական քայլերը:

Նույն շարքից