Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը խոսել է նախօրեին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ տեղի ունեցած հանդիպման մասին:
Նա նշել է, որ կողմերի միջև դեռ լուրջ տարաձայնություններ կան, ընդհանուր առմամբ շարունակվում է այն, ինչ մինչ այս պահը եղել է, 15 տարի շարունակ քննարկվում են նույն մտքեր, նույն խաղաղ պլանը:
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով, տարաձայնությունները վերաբերում են որոշ դետալների: Նա նաև հայտնել է, որ ՄԽ համանախագահները կողմերին ներկայացրել են լրացուցիչ փաստաթղթեր ավելի բովանդակային բանակցությունների համար: