Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ-ում աշխատակարգային նիստին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:
Աշխատանքային նիստի ժամանակ Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությունը չի քննարկվել, քանի որ նման նիստերն ունեն իրենց օրակարգը:
Հարցին, թե հանդիպում նախատեսվում է արդյո՞ք Գրիգորյանի հետ, Պետրոսյանն ասել է, որ վերջինիս կողմից նման նախաձեռնություն չի եղել, եթե լինի բնականաբար կլսեն նրան:
Արևիկ Պետրոսյանն իր մեկնաբանությունը չի տվել Գրիգորյանի հայտարարության մասով: Նա նշել է՝ եթե մեկնաբանություն ներկայացնելու անհրաժեշտություն լինի, դատարանն ամբողջական տեսակետը կներկայացնի: