Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:
Հայտնվում է, որ Կոբախիձեի հրաժարականի մասին որոշումը կայացվել է Վրացական երազանք կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ, որը վարել է կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Նշենք, որ Կոբախիձեն այն պաշտոնյաների թվում է, որի հրաժարականը պահանջում էին ցուցարարները:
Հիշեցնենք, որ այս գիշեր Վրաստանում խորհրդարանի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի արդյունքում երկու կողմերում ել տուժածներ կան: