Քաղաքական 

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները ամենասարսաթելին են վերջին տասնամյակի ընթացքում. Շաքարյան

Մարտի 30-ին Թուրքիայում այացած ՏԻՄ ընտրությունները 1946-ից ի վեր ամենակեղտոտն էին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հայ թուրքագետ Արտաք Շաքարյանը:

 

«Այս ընտրությունները ակնհայտորեն ցույց տվեցին՝ կարեւոր չէ, թե ինչպես են քվեարկում, կարեւոր է՝ ինչպես են հաշվում»,-ընդգծել է փորձագետը, հավելելով, որ իշխանությունները օգտագործել են բոլոր հնարավորությունները ու խախտումների բոլոր տեսակները՝ կեղծելու քվեարկության արդյունքները: Քվեարկության վրա էական ազդեցություն են ունեցել նաեւ սիրիացի փախստականները, որոնց ավտոբուսներով մի տեղամասից մյուսն են տեղափոխել մի քանի անգամ քվեարկելու համար:

 

Սակայն փորձագետը կարծում է, որ լկտիության գագափնակետն այն է եղել, որ քվեները հաշվելիս երկրի 81 նահանգներից 40-ում անջատվել է էլեկտրաէներգիան: Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ էլեկտրացանցերի մեծ մասի ղեկավարերը իշխող կուսակցության անդամներ են:

 

Վերոհիշյալ կեղծիքների միջոցով է, որ երկրի ղեկավարությունը կարողացել է հաղթանակ տանել ՏԻՄ ընտրություններում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 43 տոկոսը, ինչը չորս տոկոսվ ավել է նախորդ ընտրությունների ցուցանիշից: Ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցությունն ու «Ազգայնական շարժումը» հավաքել են 23 ու 16 տոկոս, համապատասխանաբար: Քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը հաղթանակ է տարել քրդաբնակ բոլոր նահանգներում՝ Ագրիում, Վանում, Բիթլիսում, Շիրնակում, Հաքքարիում, Սիրտեում, Դիարբեքիրում, Թունջելիում, Մարդինեում ու Իգդիրում:

 

Ըստ փորձագետի՝ իշխող կուսակցոթյունը հաղթանակ է տարել կարեւորագույն քաղաքներում՝ Անկարայում ու Ստամբուլում:

 

Ինչ վերաբերում է ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին, ապա թուրքագետը նշել է, որ Արեւմուտքը միշտ էլ երկակի ստանդարտների են դիմում:

Նույն շարքից