Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Տո Քոչարյանը լավ էլ խորովածի սեղանի ընկեր է. Գևորգ Պետրոսյան

analitik.am

Խորհրդարանը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի հարցը: Թեկնածուն Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն է:

Իր ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ մեկ տարի առաջ ընտանեկան բռնության մասին նախագծի քննարկման ժամանակ բուռն քննարկումներ է ունեցել արդարադատության փոխնախարար Քոչարյանի հետ, սակայն այդ պայմաններում էլ հիմքեր չունի կասկածի տակ դնելու Քոչարյանի թեկնածության արժեքը:

Պետրոսյանը նշեց, որ Վիգեն Քոչարյանը համալսարանում իր աշխատանքային ընկերն է. «Նա որպես գիտնական միշտ էլ արժեվորվել է, այդ թվում նաև նախկին իշխանությունների կողմից: Բայց նա քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, մասնակից չի եղել քաղաքական մանիպուլյացիաների: Նա որպես գիտնական միշտ գտնվել է իր բարձունքում: Նա իսկական գիտնական է: Վիգեն Քոչարյանը միջազգային իրավունքի բնագավառում ճանաչված մասնագետ է, պարկեշտ մարդ:

Մի քանի օր առաջ այս նույն ամբիոնից մի թեկնածու ամոթալի համարեց խորովածի սեղանին մասնակից լինելը: Տո Վիգեն Քոչարյանը լավ էլ խորովածի սեղանի մասնակից էլ է, լավ էլ սեղանի ընկեր է: Նա լավ գիտնական է ու լավ սեղանի ընկեր, և դրանք իրար հակացուցված չէն: Նրա միակ «թերությունն» այն է, որ բանտում չի ծանոթացել ինչ-որ մարդկանց հետ և բանտային հիշողություններով չի առաջնորդվում»:

Պետրոսյանը նշեց, որ դերասանություն չի ուզում անել ու չխոսել իր ու Քոչարյանի ընկերական կապերի մասին՝ վստահեցնելով, որ Քոչարյանը հայրենիքը սիրող ու պետականամետ մարդ է, ով բազմաթիվ առիթներ է ունեցել դրսում աշխատելու, սակայն հրաժարվել է գայթակղիչ առաջարկներից:

ԲՀԿ-ական պատգամավորը կոչ արեց ձայն տալ Քոչարյանին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց, որ Քոչարյանն իրենց թեկնածուն է, պետք չէ իրենցից պաշտպանել նրան:

Նույն շարքից