Հայաստան Քաղաքական 

«Վեթինգը» մի օր իր դիրքերը զիջեց հայտնի «բոլոլային». Զոհրաբյան

Վերջին շրջանում մեր լեզվամտածողություն շատ սահուն կերպով մտավ «վեթինգ» բառը, իհարկե մի օր «վեթինգն» իր դիրքերը զիջեց հայտնի «բոլոլային», բայց դա մեկ օր էր, մեկ օր հետո «վեթինգ» բառը վերականգնեց իր առաջատար դիրրքերը։ Բոլորը խոսում են վեթինգից, սակայն երբ փորձում ես հասկանաալ վեթինգը կոնկրետ Հայաստանում ինչպես է իրականացվելու, այդ հարցի պատասխանը որևէ մեկից, այդ թվում նաև ԲԴԽ անդամ թեկնածուից մենք չկարողացանք ստանալ։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ բոլորը խոսում են մի գործընթացի մասին, որից, սակայն, մեծ առումով տեղեկություն չկա․ «Մեզ օդի պես անհրաժեշտ է փոխել այլասերված դատաիրավական համակարգը, բայց որքան անհրաժեշտ է փոխել այդ համակարգը, նույնքան կարևոր է լինելու, թե ինչ գործիքներով ենք դա անելու, ինչ մեխանիզմներով է այդ գործընթացն իրականացվելու։ Եվ եթե այդ գործընթացում լինելու են քաղաքական նրբերանգներ, ապա մենք ունենալու ենք շատ վատ արդյունք»։

«Ես ուզում եմ, որ մենք չունենանք կաշառակեր դատավորներ, չունենանք դատավորներ, որոնց ականջներում ժուչոկ է դրած և այդ ժուչոկն ուղղակի կապված է նախագահականի կամ կառավարության հետ, որոնք ամենապրիմիտիվ դատական վճիռը կայացնելու ունակություն չունեն, որովհետև իրենց ներսում նստած է ստրուկը, և այդ մարդիկ երբեք չեն կարողանալու ազատվել ներքին ստրուկից»,-նշեց պատգամավորը:

«Բոլորը վեթինգից սպասում են իրենց փրկությունը, մի խավ կա, որ վեթինգից սպասում է, որ իր վարկերը պետք է մարվի, մի հատված ընդհանրապես ակնկալիք ունի, որ բոլորին ունեզրկելու են, կուլակաթափ են անելու, և այդ փողերը բաժանվելու է հանրության չունևոր հատվածին, այսինքն տվեք մարդկանց այդ տեսլականը, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ գործընթացի մասին է խոսքը, և ինչ ենք ակնկալում վեթինգի գործընթացից։ Այս չիմացությունը բնական է, բայց բոլորը կարծում են, որ վեթինգը փրկելու է Հայաստանը, բայց շատ կարևոր է, որ այդ գործընթացն բացառապես իրավական գործընթացով տեղի ունենա»,-հավելեց Զոհրաբյանը:

Նույն շարքից