Քաղաքական 

Հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ վիճակ է

Հայ-ադրբեջանական սահմանին երեկ՝ մարտի 30-ին, համեմատաբար հանգիստ վիճակ էր: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Երկու օր է՝ համեմատաբար հանգիստ վիճակ է, քիչ են կրակել եւ քանի որ նպատակային կրակոցներ չեն եղել, չենք պատասխանել: Երեկ, օրինակ՝ 26 անգամ են կրակել»,-ասաց մամուլի քարտուղարը:

 

Նա նշեց, որ հայկական կողմից զոհեր, վիրավորներ չկան:

Նույն շարքից