Այսօր՝ հունիսի 21-ին, Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընդունեց Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին:
Քոչարյանը ԲԴԽ անդամ ընտրվեց 114 կողմ, 4 դեմ ձայներով:
Ինչպես հայտնեց Վլադիմիր Վարդանյանը, Քոչարյանը դեռ չի կարող երդվել, քանի որ դեռ Արդարադատության նախարարի տեղակալ է, երդվել հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ նա ազատվի այդ պաշտոնից: