Հայաստան Քաղաքական 

Հրայր Թովմասյանի հետ կառուցողական քննարկում ենք ունեցել. Վահե Գրիգորյան

Ես հիմա իմ գործընկերների հետ քննարկում եմ, երբ ամեն ինչ վերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն, սխալ եմ համարում հիմա որևէ մեկնաբանություն տալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով է ՍԴ-ում այսօր եղել:

Ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ գնում է նախագահի լիազորությունները ստանձնելու համար:

Գրիգորյանը հանդիպում ունեցել ՍԴ անդամների հետ, բայց ոչ բոլորի: Նրանց արձագանքը չի կարող հայտնել, դա հրապարակման ենթական չէ:

Գրիգորյանը Սահմանադրական դատարանում իր կարգավիճակի հարցը քննարկման չի դրել, աշխատակարգային նիստի ժամանակ այդ հարցը չի քննարկվել: Նա ասաց, որ նախանշված հարցը նրանց հետ առանձին կքննարկի:

ՍԴ դատավորն ասաց նաև, որ զրույց ունեցել է Հրայր Թովմասյանի հետ ևս, քննարկումը կառուցողական է եղել:

Նույն շարքից