Տեսանյութեր Հասարակություն 

ՀՀ ոստիկանության զորքերը 27 տարեկան է. տոնական միջոցառում /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐ/

Հունիսի 21-ը ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օրն է: Այս կապակցությամբ ոստիկանության զորքերում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում:

Ստորաբաժանման կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը ոստիկանության զորքեր էին այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կառավարության անդամներ, ուժային և իրավապահ կառույցների ղեկավարներ:

Հանդիսության մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ ոստիկանության զորքերի սպառազինությանն ու հատուկ միջոցներին:

Տոնական միջոցառումը մեկնարկեց ոստիկանության զորքերի շարահրապարակում:

Շնորհավորական խոսք ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանության զորքերի ծառայողներին շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շնորհավորական ելույթներից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկանության զորքերի մի շարք ծառայողներ ՀՀ վարչապետի, ոստիկանության պետի և պաշտպանության նախարարի հրամաններով պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով:

Զորքի հանդիսավոր երթից հետո ցուցադրական ելույթ ունեցան ոստիկանության զորքերի պատվոպահակախումբն ու նվագախումբը:

Ցուցադրական վարժանք ներկայացրին նաև ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները՝ օգտագործելով նաև մարտական տեխնիկա:

Ոստիկանության զորքերի հատուկ տեխնիկան ու մեքենաները ներկայացվեցին նաև գեղարվեստական ոճի մեջ:

Տոնական հանդիսավոր միջացառումն ավարտվեց ոստիկանության զորքերի երգչախմբի խրոխտ երգերով ու ոստիկանության մշակույթի կենտրոնի «Նկարագիր» պարային համույթի հայրենասիրական պարով:


        

Նույն շարքից