Վրաստանում ապրող ռուսաստանցիներն արձագանքել են Ռուսաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին, որոնք ուղղված են իրենց՝ հայրենիք վերադառնալուն:
Հայտնվում է, որ ռուսաստանցիներն իրենց անվտանգ են զգում և չեն ցանկանում վերադառնալ: Կան մարդիկ, ովքեր Վրաստանում բիզնես ունեն և չեն ցանկանում ուղղակի թողնել այն ու Ռուսաստան գնալ: Նրանց՝ իրենց փրկելու պատմությունը դուր չի գալիս:
ՌԲԿ-ի զրուցակիցներից շատերը նշել են, որ վրացիներն իրենց լավ են վերաբերվում, հյուրասեր են, իսկ ցուցարարները դեմ են արտահայտվում քաղաքական գործիչներին, այլ ոչ թե քաղաքացիներին: Բացի դրանից, ցույցերը միայն Թբիլիսիի կենտրոնում են, իսկ մնացած քաղաքներն ապրում են այնպես, ինչպես ապրում էին:
Ոմանք էլ նշել են, որ պլանավորել էին մեկնել Ռուսաստան, սակայն հիմա անհանգիստ են, որ չեն կարող վերադառնալ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել՝ արգելելով Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումները: