Քաղաքական 

Քառյակի հերթական դռնփակ հանդիպմանը քննարկվում է նաև հրապարակային միջոցառումների կազմակերպումը

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունում քիչ առաջ մեկնարկել է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստը։ Նիստին մասնակցում են ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:

Ըստ տեղեկությունների՝ քառյակի օրակարգում է՝ անդրադարձ չհամաձայնեցված հայտարարություններին և Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի նախապատրաստություն։

Քննարկվելու է նաև հրապարակային միջոցառումների կազմակերպումը, մասնավորապես՝ հանրային քննարկում քառյակի փաթեթի վերաբերյալ, հանրահավաքի կազմակերպում և ցույց ԱԺ-ի դիմաց։

 

Նույն շարքից