Թբիլիսիում դժգոհ են, որ Ռուսաստանից Վրաստան տուրիստական հոսքը կանգ է առնելու: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ստորագրել՝ արգելելով Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումները:
Տեղի բնակիչները, ովքեր գործունեություն են ծավալում սպասարկման ոլորտում, տխրել են ռուսական իշխանությունների որոշումից: Նրանց խոսքերով, Ռուսաստանի քաղաքացիները շատ են մեկնում Վրաստան, իսկ հիմա այդ մարդիկ չգիտեն, թե ինչ պետք է լինի:
Նշենք, որ Պուտինի որոշումը կապված է Թբիլիսիում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների հետ: Այդ զարգացումների մեջ ռուսական իշխանությունները ռուսաֆոբիական երանգներ են տեսնում: