Ամերիկացի լրագրող, Elle ամսագրում հոդվածագիր Ջին Քերոլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ, ինչը, նրա խոսքերով, տեղի է ունեցել 90-ականներին: Այս մասին գրում է New York Magazine-ը:
Քերոլը պնդում է, որ Թրամփն իրեն խանութում համոզել է ներքնազգեստ փորձել իբր նվեր գնելու համար, և բռնաբարել է:
Թրամփը հերքում է մեղադրանք՝ պնդելով, որ երբեք չի հանդիպել Քերոլի հետ: ԱՄՆ նախագահի խոսքերով, Քերոլն ուղղակի ուզում է վաճառել իր նոր գիրքը:
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ նախագահին մեղադրում են բռնաբարության և ոտնձգության մեջ: