Հայաստան Քաղաքական 

Եթե դատական համակարգի և Քոչարյանի պարագան պարզ է, իշխանության դեպքում՝ չգիտեմ. Արամ Սարգսյան

Այն, որ դատական իշխանությունը պատերազմ էր հայտարարել կառավարությանը, ու բազմաքայլ մշակված ծրագիր ուներ՝ հստակ արտաքին քաղաքական աջակցությամբ, ակնհայտ դարձավ Քոչարյանի խափանման միջոցը փոխելով, Սահմանադրական դատարան դիմելով և ՌԴ դեսպանի հետ ցուցադրական հանդիպումներով։

Որ կառավարությունն էլ տակտիկական քայլեր էր ծրագրել ու իրացրեց Վահե Գրիգորյանին ՍԴ անդամ ընտրելով և սահմանադրական փոփոխությունների բացից օգտվելով ՍԴ նախագահ ինքնահռչակելով, նույնպես ակնհայտ է...

Ցավոք, երկու դեպքում էլ օրենքը և իրավունքը չէին հիմնականը ու կարևորը...

Եթե դատական համակարգի և Քոչարյանի պարագան պարզ է, առաջինը չի ուզում փոխվել, իսկ երկրորդը՝ դատվել, իշխանության դեպքում՝ չգիտեմ...

Արտաքին քաղաքական ակնհայտ միջամտության պարագայում, չունենալով հստակ տեղեկատվություն՝ դժվարանում եմ պնդել, որ գործող իշխանությունը այս իրավիճակում այլ կերպ գործելու հնարավորություն ուներ...

ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյան

Նույն շարքից