Քաղաքական 

Ոչ իշխանական ուժերի քառյակը դռնփակ նիստ է անցկացնո

Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական 4 ոչ իշխանական խմբակցությունների համատեղ դռնփակ նիստը:

 

 

Նիստին մասնակցում են Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ից, Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը՝ ՀԱԿ-ից, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը եւ Ստեփան Մարգարյանը՝ ԲՀԿ-ից եւ Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը՝ «Ժառանգությունից»:

 

 

Հանդիպումն ընթանում է ՀՅԴ խմբակցության սենյակում: Նրանք քննարկում են համագործակցության հետագա քայլերը:

 

 

Քառյակի օրակարգում է՝ անդրադարձ չհամաձայնեցված հայտարարություններին եւ նախաձեռնություններին եւ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի նախապատրաստությունը։

 

 

Քննարկվելու է նաեւ հրապարակային միջոցառումների կազմակերպումը, մասնավորապես՝ հանրային քննարկում քառյակի փաթեթի վերաբերյալ, հանրահավաքի կազմակերպում եւ ցույց ԱԺ-ի դիմաց։

 

 

Ավելի վաղ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ «չորս ոչ իշխանական ուժերի հանդիպումների ժամանակ խոսվել է մինչեւ ապրիլի 28-ը հնարավոր միջացառումների կազմակերպման մասին, իսկ թե ապրիլի 28-ից հետո հնարավոր սցենարների դեպքում ի՞նչ համարժեք քայլեր կձեռնարկվեն, քառյակում չի քննարկվել»:

Նույն շարքից