Քաղաքական 

ՆԱՏՕ-ն կհստակեցնի, թե ինչ օգնություն կարող է հատկացնել Ուկրաինայի զինված ուժերին

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարներն այսօր՝ ապրիլի 1-ին, Բրյուսելում կքննարկեն արեւելյան Եվրոպայի երկրների անվտանգության ամրապնդման տարբեր տարբերակներ՝ սկսած զորավարժությունների ակտիվացումից, ՆԱՏՕ-ի անդամ երկրներում լրացուցիչ զինվորական ստորաբաժանումների տեղակայումից մինչեւ այդ երկրներում ՆԱՏՕ-ի մշտական բազաների տեղակայում: Ընդ որում, վերջին քայլը Մոսկվան, ամենայն հավանականությամբ, սադրանք՝ կհամարի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

 

 

Բացի այդ, դիվանագետների խոսքով՝ ՆԱՏՕ-ն կհստակեցնի, թե ինչ օգնություն կարող է հատկացնել Ուկրաինայի զինված ուժերին:

 

 

Նշվում է, որ Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելուց հետո, սա Դաշինքի անդամ 28 երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է Բրյուսելում:

 

 

«Նրանք կխոսեն այն մասին, թե էլ ինչ կարելի է անել արդեն իսկ կիրառվող միջոցներին զուգահեռ, դրանք առավել ամրապնդելու մասին, որպեսզի սոսկ կարճաժամկետ ժեստեր չդառնան», – մամուլի ասուլիսում ասել է Լուտը:

 

 

1999թ.-ից, երբ ՆԱՏՕ մտան Վարշավյան պայմանագրի նախկին անդամներ, դաշինքն ինքնակամ զերծ մնաց Արեւելյան Եվրոպայում մշտական կայանների  ստեղծումից:

 

 

Միեւնույն ժամանակ Լեհաստանն ու Ռումինիան համաձայնեցին իրենց մոտ տեղակայել ԱՄՆ-ի հակահրթիռային վահանի տարրեր: Բացի այդ, ՆԱՏՕ-ի երկրները հերթով հսկում են Բալթյան երկրների օդային տարածքը:

 

 

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ բարձրաստիճան դիվանագետը հայտնել է, որ Ղրիմի ճգնաժամը, հավանաբար, մշտական կայանների  ստեղծման մասին քննարկումների առիթ կդառնա:

Նույն շարքից