Հասարակություն 

Ի՞նչ էին անում պատգամավորը, քրեական հեղինակությունները և հայտնի գեղեցկուհիները նույն ակումբում

analitik.am

Armdaily.am-ին հասած տեղեկություններով՝ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ուրբաթ օրը  ԱՄՆ-ից վտարված Արմեն Ղազարյանի՝ Պզոյի եւ ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող մի քաղաքացու հետ, որին հանցագործ շրջանակներում կոչում են Չաղ Ռուստամ, եղել են «Լա Սկալա» սրճարանում, նրանց հետ էին հաղորդավարներ Շուշաննա Երիցյանը եւ Սյուզաննա Սեդրակյանը։

Ասում են պատգամավորն իր ընկերների հետ այնպես է զվարճացել, որ սրճարանի շատ հյուրեր ստիպված են եղել հեռանալ։

Լրատվամիջոցը փորձել է տեղեկությունները ճշտել պատգամավորից։ Հայկ Սարգսյանը նշել է, որ ուրբաթ օրը եղել է այդ սրճարանում, սակայն բոլորովին այլ մարդկանց հետ։ « Ես եղել եմ այդ վայրում, բոլորովին այլ մարդկանց հետ, իսկ ձեր նշած մարդկանց ոչ միայն չեմ ճանաչում, այլև, հետո եմ իմացել նրանց՝ այնտեղ գտնվելու մասին։ Երևանը փոքր քաղաք է, միևնույն վայրում շատ հաճախ կարելի է տեսնել տարբեր մարդկանց, բայց համաձայնեք, դա չի նշանակում, որ մտերիմ հարաբերություններ կարող են լինել։ Որևէ միջադեպ իմ՝ այնտեղ գտնվելու ժամանակահատվածում վստահեցնում եմ, չի եղել։ Խնդրում եմ այլ կերպ, քան սույն պարզաբանումն է, չներկայացնել»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից