Հասարակություն 

Ճշտված է, թե այս պահին որքան ռուսաստանցի զբոսաշրջիկ կա Վրաստանում

Լենտան, հղում անելով Ռուստուրիզմին, հայտնում է, որ այս պահին Վրաստանում տուրօպերատորների միջոցով մեկնած մոտ 1,5 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ կա:

Ինքնուրույն Վրաստան մեկնած զբոսաշրջիկների թիվը դեռ ճշտվում է:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց՝ հուլիսի 8-ից արգելելով Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումները:

Նույն շարքից