Քաղաքական Միջազգային 

Վրաստանում Պուտինի որոշումը պատիժ են համարում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ կապված Վրաստան ավիափոխադրումները արգելելու հետ, վրացական ընդդիմության առաջնորդներից Լևան Բերձենաշվիլին համարում է վրացի ժողովրդին պատժելու փորձ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին:

Վրացի գործիչը նշել է, որ ռուսաստանցի միլիոնավոր տուրիստների բացակայությունն ազդեցություն է ունենալու վրացական տնտեսության վրա, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրելու, քանի որ ռուսաստանցիներին շատ արագ կփոխարինեն այլ երկրների զբոսաշրջիկները, ընդ որում՝ ավելի վճարունակ երկրների:

Հիշեցնենք, որ Պուտինի որոշումն ուժի մեջ է մտնելու հուլիսի 8-ից:

Նույն շարքից