Հասարակություն 

Ոստիկանությունը «ներխուժել» է Բրիտանիայի ապագա վարչապետի տուն

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար, Լոնդոնի նախկին քաղաքապետ, Բրիտանիայի վարչապետի աթոռի ամենահավանական թեկնածու Բորիս Ջոնսոնի հարևանները ոստիկանություն են զանգահարել՝ հայտնելով, որ վերջինիս տանից կնոջ բղավոցներ են լսվում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ոստիկանություն զանգահարողը պնդել է, որ Ջոնսոնի տանից լսվում է, թե ինչպես է մի կին բղավում  «Ձեռք մի տուր ինձ»,  «Գնա իմ տանից»: Հարևաններն անհանգստացել են քաղաքական գործչի ընկերուհու՝ Քերի Սայմոնդսի համար և որոշել են դիմել ոստիկանությանը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները մտել են Ջոնսոնի տուն: Արդյունքում պարզվել է, որ կինը բարկացել է, քանի որ ապագա հնարավոր վարչապետը գինի է թափել բազմոցի վրա:

Նույն շարքից