Հասարակություն Տեսանյութեր 

Ուղևորն օդանավակայանում ծեծի է ենթարկել անվտանգության աշխատակիցներին /տեսանյութ/

analitik.am

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի օդանավակայանում ուղևորներից մեկը ծեծի է ենթարկել անվտանգության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է ABC News-ը:

Ոստիկանությունն արդեն պարզել է հարձակվողի ինքնությունը: Խոսքը մասնավորապես 19-ամյա Թայրիս Հարների մասին է:

Երիտասարդը կարող է ազատազրկման դատապարտվել անօրինական սահմանը հատելու փորձի և իրավապահ մարմիններին ընդդիմանալու համար:

Թե ինչն է ստիպել երիտասարդին գնալ նման քայլի, հայտնի չէ:

Նույն շարքից