Գլխավոր Տնտեսություն 

Ես վատ օրինակ եմ, պետք չէ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Տավուշի մարզի բիզնես ֆորումին՝ ներկայացնելով մարդկանց օրինակներ, ովքեր իրենց անհատական ջանքի շնորհիվ հասել են բարձունքների:

Օրինակներից մեկն էլ երևանցի կավագործ Ռուբեն Գևորգյանն է, ով փողոցում մանրավաճառությամբ է զվբաղված եղե. «Նա չի համաձայնվել համակերպվել հուսահատության հետ: Իհարկե հանգամանքների բերումով, բայց փնտրտուքի արդյունքում դարձել է կավագործ, ստեղծում է գլուխգործոցներ: Այնպես չէ, որ նա միլիոնատեր է, խնդիրը փողը չէ: Փողն ընդհանրապես կարևոր չէ, կարևորն այն է, որ մարդն ամեն օր առավոտյան արթնանում է, գիտի, թե ինչ պետք է անի, օրվա վերջում էլ բավարարված է զգում, զգում է, որ ինչ-որ բան ստեղծեց: Ինքը գոհ է իր կայնքից, հաղթել է հուսահատությանը, հաղթել է քուչայում, որտեղ ընդունված տրամաբանության համաձայն պետք է 30 տարի պպզեր ու սպասեր, թե ով պետք է գա ու իրեն առաջարկի ներգրավվել ընտրակեղծարարների կրիմինալ թիմում: Նա հաղթել է այդ իրականությանը»:

Փաշինյանի խոսքերով, այսօր կան անհատական ջանքի միջոցով հաջողությունների հասած մարդիկ, ովքեր Երևանից ընտանիքներով տեղափոխվել են գյուղ, չնայած տրամաբանությունը հակառակն է, որ գյուղից պետք է տեղափոխվել Երևան հաջողության հասնելու համար. «Ես էլ եմ այդ օրինակներից: Ես վատ օրինակ եմ, պետք չէ»:

Նույն շարքից