ԱՄՆ-ում թեթև մարդատար ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում սրահում գտնվողները մահացել են: Այս մասին հայտնում են նահանգի տրանսպորտի վարչությունից: Զոհերի թիվը հասնում է 9-ի:
Վթարը տեղի է ունեցել Dillingham Airfield օդանավակայանի մոտ: Ընկնելուց հետո ինքնաթիռը բռնկվել է:
Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն: