ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Կուրիլյան կղզիները Ճապոնիային տալու հնարավորության մասին: Պուտինի խոսքերը ներկայացնում է Ինտերֆաքս գործակալությունը:
«Նման պլաններ մենք չունենք»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը հայտարարել է, որ կղզիների վրա ռուսական դրոշը չի իջնելու՝ հավելելով, որ իշխանությունները մտադիր են զարգացնել Հեռավոր Արևելքն ընդհանուր առմամբ և հարավային Կուրիլները՝ մասնավորապես. «Մենք այնտեղ զարգացնելու ենք ենթակառուցվածքները»,-ասել է նա: