Հասարակություն 

Իրանի հարավում ոչ թե ինչ-որ անանուն Ծոց է կամ Արաբական ծոց, այլ հենց Պարսից ծոցը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

Մի գործողությամբ մի քանի թիրախ խոցել կարողանալու տեսանկյունից իրանցիները գրեթե անգերազանցելի վարպետներ են։

Ասենք, օրինակ՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան վերջին գրառմամբ, թվում է, միայն ցույց է տալիս, թե որտեղ է խոցվել ամերիկյան անօդաչուն, բայց միևնույն ժամանակ գրառմանը կից քարտեզի վրա սովորական ձեռագրով միլիոնավոր մարդկանց ուղեղում մեխում այն միտքը, որ Իրանի հարավում ոչ թե ինչ-որ անանուն Ծոց է կամ Արաբական ծոց, այլ հենց Պարսից ծոցը։

Նկարում՝ Մ․ Ջ․ Զարիֆի նշված գրառմանը կից քարտեզն է։

#մերբարեկամԻրանը
#քարոզչություն

 

Նույն շարքից