Հա՜ այդքան ձեր մասին, որ խոսում են, բա հաց չկա՞, պրծա՞վ: Տավուշի մարզի բիզնես ֆորումի ժամանակ, մոտենալով տաղավարներից մեկին, որը հայտնի է իր հացով, հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործարարը նշեց, որ հացը պահել են և վերջում կփոխանցեն՝ փոխարենն առաջարկելով ծաղիկի տեսքով բուլկի:
«Սա չաղաացնող ա է բայց, սրա դիետիկ վերսիան չունե՞ք»,-հարցրեց Փաշինյանը:
Գործարարն ասաց, որ դրա մասին կմտածեն:

Վերջում գործարարին փոխանցեցին հարցը, լուսանկարվեցին, իսկ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հիմա արդեն որևէ ավտոմեքենա անտարբեր չի անցնի այդ հացի արտադրամասի մոտից:
Ավելի ուշ Փաշինյանը նաև կծոխուր փորձեց՝ նշելով՝ երբ ինքը փոքր էր, դեղնախտով հիվանդացել էր, ու իրեն ամբողջ օրը կծոխուր էին ուտեցնում:
