Հասարակություն 

Ռուսաստանցիները զանգվածաբար հրաժարվում են մեկնել Վրաստան

Բոլոր 6 ավիաընկերությունները, որոնք կանոնավոր չվերթներ են իրականացնում դեպի Վրաստան, արձանագրել ավիատոմսերի զանգվածային վերադարձ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ դա հեշտացնում է Վրաստանում գտնվող ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու գործընթացը:

Հայտնվում է, որ ավիաընկերությունները պատրաստ են ռուսաստանցիներին Վրաստանից դուրս բերել նաև հուլիսի 8-ից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի հրամանագիրն ուժի մեջ կմտնի:

Նույն շարքից