ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում է Տավուշի մարզի բիզնես ֆորումին, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարող է նա ասել ռուս-վրացական հարաբերությունների լարվածության մասին, սակայն նա հրաժարվեց պատասխանել՝ վերադառնալով սրահ, որտեղ ընթանում է ֆորումը:
Նշենք, որ Փաշինյանը մոտ մեկ ժամ շրջում էր ներկայացված տաղավարներով, ծանոթանում ապրանքների հետ, լսում գործարարներին: