Հասարակություն Տեսանյութեր 

Դեմքս ճմրթվա՞ծ ա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Տավուշի մարզի բիզնես ֆորումի ժամանակ ներկայացված գործարարներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, թե շատ ուրախ է, որ վերջինս թարմ տեսք ունի, հեռուստացույցով ամեն ինչ այլ է:

«Ինչի դեմքս ճմրթվա՞ծ ա»,-կատակեց վարչապետը:

«Չէ, մի տեսակ հոգնած տեսք ունեք»,-արձագանքեց գործարարը:

Փաշինյանն իր հերթին հայտնեց, որ տեսքը նայած որ պահին ինչպես է լինում՝ հաջողություն մաղթելով քաղաքացուն և մոտենալով մյուս տաղավարին:

Նույն շարքից