Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր անհանգստություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասով:
«Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 2 հարյուր կիլոմետր է»,-գրել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարը պնդում է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև անդունդը ԱՄՆ-ում և Արևմուտքում սնված և վերադարձած գործիչների պատճառով է. «Ալլահը վկա մենք Չեչնիայում փորձում ենք կարգավորել հարաբերություններ Վրաստանի ինտիլիգենցիայի, գիտնականների, մշակույթի գործիչների հետ».-հավելել է նա:
Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որ հարաբերությունների փչանալու համար Ռուսաստանն է մեղավոր, Կադիրովի կարծիքով, վերջինս սխալվում է, քանի որ, նրա խոսքերով, հենց Ռուսաստանն է հետաքրքրված, որպեսզի Վրաստանում խաղաղություն, միասնություն ու համաձայնություն լինի: