Հասարակություն 

Հպարտ եմ, որ նախախնամությունն ինձ է բաժին հանել այդ հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը․ Շարմազանով

«Դեռևս 2013թ. հուլիսին նախաձեռնեցի Բրեստի ամրոցում կանգնեցնել 1941-1945թթ. Մեծ հայրենականի հայ հերոսների հիշատակին նվիրված խաչքարը:

Նախաձեռնությանս միացան Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը և մոսկվայաբնակ բարերար Անդրանիկ Սուրմելյանը:

Նախաձեռնությունից երկու տարի անց՝ 2015թ. հուլիսին, Բրեստում հանդիսավոր բացվեց Բրեստի ամրոցի պաշտպան հերոս հայ զինվորներին նվիրված խաչքարը:

Հպարտ եմ, որ նախախնամությունը ինձ է բաժին հանել այդ հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը:

Շնորհակալ եմ վերոնշյալ ընկերներիս աջակցելու նախաձեռնության իրականացմանը:

Առանց անցյալի վերագնահատման չկա հաղթական ապագա»:

Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից