Քաղաքական 

Պուտինը փորձում է Ղրիմի թաթարների հարցը լուծել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ, հաղորդում է Պուտինին մամուլի ծառայությունը:

 

Հանդիպմանը բացի աշխատանքային հարցերից անդրադարձ է կատարվել ղրիմցի թաթարնրի հարցին: Մասնավորապես, Թաթարստանի նախագահը զեկուցել է Պուտինին Ղրիմ կատարած այցելության մասին:

 

«Ես երեք անգամ եղել եմ Ղրիմում: Հանդիպել եմ մեր եղբայրների հետ՝ ղրիմցի թաթարների, հնարավորություն կար քննարկելու նրանց տեսակետը, խնդրի վերաբերյալ նրանց հայեցակարգը: Կան որոշ մտահոգիչ հանգամանքներ, որոնց մասին կցանկանայի տեղեկացնել ու ստանալ Ձեր արտոնությունը»:

 

Միննիխանովը նաեւ ներկայացրել է մի քանի կետեր, որոնք վերաբերում են ղրիմաթաթարական բնակչությանը՝ կապված «բարոյական վերականգնման», ղրիմցի թաթարների հետ Պուտինի հնարավոր հանդիպմանը, նրանց «ենթակառուցվածքային աջակցությանը»:

 

Իր հերթին Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ կհանձնարարի մշակել այդ հարցերը:

Նույն շարքից