Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերջինիս անվանելով «6,3 ֆունտանոց երեխա Սպիտակ տնից»։ Այս մասին հայտնում է «The Guardian»-ը:
«Բոլոր նրանց համար, ում հեռախոսը միացրած է, կարո՞ղ եք ինձ տեղեկացնել, եթե 6,3 ֆունտանոց երեխան Սպիտակ տնից գրի ինձ»,-ասել է քաղաքպետը:
Հայտնի է, որ երկու քաղաքական գործիչների միջև լեզվակռիվն շարունակվում է արդեն մի քանի տարի: Սկսվեց ամեն ինչ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիա վերջին այցի ընթացքում ԱՄՆ նախագահն արել էր հետևյալ գրառումը. «Սադիկ Հանը սարսափելի աշխատանք է կատարել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում, նա անտանելի է, բացարձակ անհաջողակ, որը պետք է կենտրոնանա Լոնդոնում հանցագործությունների, այլ ոչ թե ինձ վրա»: