Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Եվրամիության վիզային օրենսդրության մեջ փոփոխությունների կատարմանը, որոնց համաձայն՝ քաղաքացիներին, որոնք պարբերաբար մեկնում են Շենգենյան գոտու պետություններ, կտրվեն յոթ տարի ժամկետով բազմակի մուտքի վիզաներ, գրում է Russia Today-ը: Այդ մասին այսօր հայտնել է ներքին գործերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը:
«Մենք առաջարկում ենք, որ այն անձանց, որոնք պարբերաբար այցելում են Եվրոպա, տրվեն յոթ տարի ժամկետով բազմակի մուտքի վիզաներ»,- մեջբերել է Սեսիլիա Մալմստրեմի խոսքերը ИТАР-ТАСС-ը: