Միջազգային Հասարակություն 

Թբիլիսիում հարձակվել են ռուս լրագրողների վրա

Այսօր՝ հունիսի 22-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հարձակվել են «Россия 24» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հեռուստաալիքի թղթակից Ստանիսլավ Բեռնվալդը հարցազրույց է վերցրել տուրիստական գործակալության սեփականատիրոջից, այդ պահին նրան են մոտեցել մի խումբ երիտասարդներ և հնչեցրել են ազգայնական կարգախոսներ:

Վերջինները փորձել են ծեծել թղթակցին և օպերատորին, սակայն նրանց միջամտել է տուրիստական գործակալության սեփականատիրոջ կինը, ինչից հետո հարձակվողները փախուստի են դիմել:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է Վրաստանում ընթանում են բողոքի ակցիաներ:

Նույն շարքից