Ռուսական պատվիրակությունն անպայման կմասնակցի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին: Սակայն ՌԴ-ի դեմ կտրուկ բանաձեւի ընդունման դեպքում պատվիրակությունն իրեն իրավունք կվերապահի լքել նիստը: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Եթե մենք բախվենք տարընկալման, մեզ լսելու ցանկության բացակայության, հակառուսական թշնամական հիստերիայի, ապա մեզ իրավունք կվերապահենք ցույց տալ, ոչ պատրաստ չենք ձեռքներս իջեցնել եւ անարդար հանդիմանանքներ լսել Ռուսաստանի հասցեին», - ընդգծել է խոսնակը: «Եթե կտրուկ բանաձեւ լինի, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մեր պատվիրակությունը լքի նիստը», - նշել է նա՝ հավելելով, որ դրանից ավելի շատ կտուժի ԵԽԽՎ-ն:
Մատվիենկոն նաեւ ընդգծել է, որ ռուսական պատվիրակությունն անպայման կմասնակցի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին:
«Մենք ունենք մեր դիրքորոշումը, պատրաստ ենք այն ներկայացնել, հիմնավորել, փաստարկներ նշել, այդ թվում՝ միջազգային իրավունքից բխող», - վստահ է Մատվիենկոն: Նա նաեւ հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ում կգերիշխի առողջ դատողությունը, քանի որ Ռուսաստանն այդ կազմակերպության առանցքային անդամներից է:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քվեարկության կդրվի ՌԴ-ի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու կամ որակազրկելու հարցը: