Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

«Ոչ մի անձնական բան, ուղղակի բիզնես». Զախարովայի կոշտ պատասխանը՝ Վրաստանի նախագահին

analitik.am

Զուրաբիշվիլին հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է մեկնեն Վրաստան, քանի որ այնտեղ նրանց սիրում են: Հենց այդպես, հա՞:

Անձամբ Ձե՞զ են պարտական: Թե՞ միջեղբայրական զգացմունքներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ դիմելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Զախարովային խոսեքերով, ակնհայտ է, որ Վրաստանի նախագահը ջանում է ինչ-որ բան անել, սակայն պետք է ավելի շատ ձգտի՝ ոչ հանուն ռուսաստանցի զոբսաշրջիկների, ովքեր տեղեր ունեն գնալու, այլ հենց այն ժողովրդի համար, ով իրեն ընտրել է:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է՝ եթե ռուսաստանցի զբոսաշրջիկներն ինչ-որ բան էլ պարտավոր են, ապա պարտավոր են ոչ միայն իրենց անվտանգ զգալ, այլ պետք է զգան, որ իրենք թանկագին հյուր են, որ գնացել են Վրաստան հանգստանալու համար ոչ թե ներքաղաքական նյութեր կարդալու և Թբիլիսիի կենտրոնում մարդաշատ վայրերից խուսափելու համար:

Խոսքի վերջում Զախարովան գրել է «ոչ մի անձնական բան, ուղղակի բիզնես»:

Նույն շարքից