Անցած շաբաթ խորհրդարանում երդվելու ժամանակ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ այս պահին ՍԴ-ում երկու դատավոր կա ու ինքը դատարան գնում է նախագահի լիազորությունները ստանձնելու համար: Այս հայտարարությունից հետո իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ սկսեցին հայտարարել, թե ՍԴ նախագահ Հրայր Թոսմասյանն իրականում ՍԴ նախագահ չէ ու չի էլ եղել:
Խոսքը մասնավորապես վերաբերում է իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանին, ով ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, թե ոստիկանությունը պետք է թույլ չտա Թովմասյանին մուտք գործել ՍԴ: Իսկ նրա մյուս արտահայտությունը, որ եթե Հրայր Թովմասյանը համաձայն չէ Վահե Գրիգորյանի հետ, թող դիմի Վարչական դատարան, ուղղարկի «բլոկ է գցել» մեծ թվով իրավաբանների ուղեղները:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր հերթին կարծում է, որ Սահմանադրական Դատարանի նախագահի ինքնահռչակումը մի հոգու իրականացրած արկածախնդրություն չէր միայն, այլ լրատավամիջոցների ընդգրկմամբ հստակ մշակված պետական քաղաքականություն՝ սահմանադրական հեղաշրջման փորձ:
Այդպիսի հոդվածներից մեկն է, ինչպես երևում է, շատ է դուր եկել Հայաստանի հանրային ռադիոյին, որը գովազդի տակ «ֆռռցնում» է այն: Փաստորեն, ստացվում է, որ քաղաքացիների միջոցների հաշվին ֆինանսավորվող հանրային ռադիոն, որի դուռը մեծ շուքով կոտրեցին հայտնի օրերին և ավելի մեծ շուքով՝ վարչապետի մասնակցությամբ, սվաղեցին միայն վերջերս, քաղաքական հարցեր է լուծում, ինչն անթույլատրելի է:
Հավելենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է ռեժիսոր Արա Շիրինյանը, ով այդ պաշտոնում ընտրվեց վերջերս:
