Հասարակություն 

Պուտինը պատժե՞լ է իր օգնականին, ով կորցրել է հայտնի նամակը, որի համար ՌԴ նախագահը մինչև հիմա ամաչում է

Անցած շաբաթ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հազիվ զսպելով հուզմունքը, ներկայացրեց մի պատմություն, որը տեղի է ունեցել 2000-ականների սկզբին և որի համար ինքը մինչև հիմա ամաչում է: Խոսքը մի ծեր կնոջից ստացած նամակի մասին է, որը վերջինս Պուտինին հանձնել է ծնկների վրա իջնելով և որը Պուտինի օգնականն ավելի ուշ կորցրել է:

ՌԴ նապագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կրկին խոսել է այդ պատմության մասին, երբ լրագրողներից մեկը հարց է ուղղել նրան:

Հարցին, թե պատժվել է արդյո՞ք նա, ով կորցրել է նամակը, Պեսկովն ասել է՝ մի բան հստակ է՝ վերջինս դրանից հետո որևէ բան չի կորցրել: Ինչ վերաբերում է նամակը փոխանցած կնոջը, ապա նրան այդպես էլ չեն գտել:

Նույն շարքից