Ղազախստանի Արիս քաղաքի զորամասի տարածքում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Տեղի լրատվամիջոցները փոխանցում են, որ պայթյունը որոտացել է պահեստում: Դրանից հետո նաև հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայրում աշխատում է 30 մարդ և 8 միավոր տեխնիկա:
Տուժածների մասին ինֆորմացիա դեռ չկա: